- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

«Բարիշելուն» պիտի հաջորդի քաղաքական բովանդակությունը

FotorCreated [1]Քաղաքական վերջին իրադարձություններն ընդամենը կարկատան էին, ձևական հատվածը:

Yerevan.Today-ի հետ զրույցում ՀՅԴ Գերագույն Մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը նշեց, որ նախընտրելի է բովանդակային շրջադարձը, ոչ` ֆորմալ:

Գալստյանը դեռ կանխատեսումներ չարեց` նոր իրավիճակում շահողներ-տուժողներ եղա՞ն, թե՞ ոչ:

Նրա խոսքով` ՀՅԴ միջնորդությամբ հնարավոր եղավ անկայունությունից խուսափել, իսկ կշահի՞ հասարակությունը, կշահե՞ն իրական գործընթացները, թե՝ ոչ, ժամանակը ցույց կտա:

Նա ընդգծեց` նույնիսկ եղած ընդհարումը քաղաքական չէր, անձնավորված պայքար էր, ուստի իրենք իրավունք չունեին դիտորդի դերում մնալ:

«Բարիշելու» քայլին, ըստ Գալստյանի, պետք է հաջորդի քաղաքական բովանդակությունը:

yerevantoday.am