- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Պռոշյանի գյուղապետի սպանության գործի քննությունը «դոփում է տեղում»

FotorCreated [1]Ո՞վ և ինչո՞ւ սպանեց 50-ամյա դաշնակցական գյուղապետին․ մինչև հիմա այս հարցերը իրավապահներն անպատասխան են թողել՝ շարունակ հավաստիացնելով, թե գործը գտնվում է իրենց ուշադրության ներքո և որ անում են հնարավորը մեղավորներին հայտնաբերելու ու պատժելու համար։

Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ այս ընթացքում հանդիպումներ են ունեցել իրավապահ մարմինների ղեկավարների հետ:

Հանդիպում է եղել նաև երկրի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Բարձր մակարդակով խոստումներ են տրվել, որ Մուրադյանի սպանության բացահայտումը նաև իրենց պատվի գործն է։ Քսան հատորից կազմված քրեական գործի արդյունավետ քննության համար անգամ նոր քննչական խումբ է ձևավորվել, բայց արդյունք չկա: «Սա իսկապես ծանր բեռ է բոլորիս վրա: Նաև համայնքում տիրող մթնոլորտի վրա սա էապես ազդում է: Ցավոք, մեր ոստիկանությունը, մեր քննչական մարմինները շատ հաճախ են իրենց պատվի գործը համարում այս կամ այն հանցագործությունը բացահայտելը, բայց այդպես էլ որևէ էական արդյունք չենք արձանագրում», – ասաց Վարդանյանը:

Դաշնակցությունում այժմ էլ շարունակում են պնդել, որ Մուրադյանի սպանությունը քաղաքական էր։ Դեռ երկու տարի առաջ կուսակցությունը պնդել էր, թե «գյուղապետը ահաբեկչության զոհ է դարձել», որ «տեղի է ունեցել կանխամտածված ու ծրագրված սպանություն, և այն անպատժելիության և անհանդուրժողական մթնոլորտի հետևանք է»։

azatutyun.am