- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Լիբանանում բասկետբոլի խաղի ժամանակ դաշնակցականները Հայոց ցեղասպանության վերաբերյալ պաստառ են բացել

FotorCreated [1]Երեկ Լիբանանի «Աղբալյան-ՀՄԸՄ» մշակութային համալիրում տեղի ունեցած` ՀՄԸՄ-Բիբլոս խաղի ընթացքում դաշնակցական երիտասարդները Հայոց ցեղասպանության մասին պաստառ են բացել:

Այդ մասին տեղեկացնում է Լիբանանի երիտասարդական միության պաշտոնական կայքէջը:

Կայքը նշում է, որ պաստառը պատահաբար չի բացվել խաղի ընթացքում:

«Անոնք, այս պաստառը պարզելով, ուզեցին յիշեցնել, որ տակաւին մենք կը գոյատեւենք: Այո՛, մենք ցեղասպանութեան ենթարկուած ժողովուրդ ենք, սակայն մենք սփիւռքի մէջ տակաւին կը գոյատեւենք եւ ունինք բարձր մակարդակի մարզական խումբեր: Հայը պայքարող ժողովուրդ է, եւ հայ երիտասարդին մէջ տակաւին չէ մեռած պայքարի ոգին:

Այո՛, հայ երիտասարդը աշխուժ է իր շրջանակին մէջ եւ իր մասնակցութիւնը կը բերէ իր միջավայրին մէջ տեղի ունեցող տարբեր աշխատանքներուն, այս մէկը հպարտութիւն է, սակայն իր տարած բոլոր աշխատանքներուն մէջ դաշնակցական երիտասարդին նպատակն է ներառել հայկական հարցը, իր շրջապատին ներկայացնել հայ ժողովուրդին կրած դժոխային տառապանքները եւ աշխատիլ ամէն գնով հասնելու իր նպատակի իրագործման` ազատ, անկախ եւ միացեալ Հայաստանի կերտման: Դաշնակցական երիտասարդը երբեք պիտի չյուսահատի, ան իր կարողութեան ամբողջ տարողութեամբ պիտի աշխատի հայրենիքի եւ իր դատին համար եւ գալիք սերունդներուն պիտի յանձնէ իր սրտին մէջ բոցավառող անմառ ջահը»,- ասվում է ՀՅԴ ԼԵՄ-ի տարածած հայտարարության մեջ:

yerkir.am