Պոլսո Հայոց Պատրիարքարանը դժվարեցնում է կրոնափոխ հայերի կրոնափոխության գործընթացը

FotorCreatedԹուրքիայում նկատվում է կրոնափոխ հայերի զարթոնք՝ վերադարձ դեպի հայկական արմատները, որը բնականաբար, կատարվում է կրոնադարձության ճանապարհով՝ մկրտության միջոցով:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը:

Միաժամանակ նա նշեց, որ Թուրքիայի հայերը, ովքեր խոսում են իրենց ինքնության մասին, դիմում են եկեղեցի մկրտության համար՝ վտանգի տակ են դնում իրենց բարեկեցությունը, աշխատանքը, ունեցվածքը, երեխաների ապագան:

«Այս դժվարություններին կամա թե ակամա խնդիրներ է ավելացնում Պոլսո Հայոց Պատրիարքարանը: Դրանք կրոնափոխ հայերի՝ դեպի հայության գալու ճանապարհը դժվարացնող քայլեր են: Օրինակ Կ.Պոլսի Հայոց պատրիարքության պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի վերջին հայտարարությունը, որ բոլոր նրանք, ովքեր չեն մկրտվել հայկական եկեղեցում՝ հայ չեն, չեն կարող համարվել հայ: Պատրիարքի փոխանորդը նաև մկրտության գինն է ավելացրել (4850-ից ավելի լիրա, մոտ 1800 դոլար): Բացի այդ, մկրտվելու համար ցանկացողները պետք է մի քանի ամիս Պոլսում դասընթացների մասնակցեն, քանի որ միայն այնտեղ է հայկական եկեղեցին գործող, այնուհետև արխիվներից փաստաթղթեր ձեռք բերել, որոնք պետք է ապացուցեն, որ հայ են, մկրտվելուց հետո համապատասխան ատյան դիմեն, անձնագրում փոփոխություններ կատարեն՝ իսլամի փոխարեն նշվի քրիստնոյա: Հայ լինելու մասին խոսք լինել չի կարող»,- ասաց նա:

Ըստ Հ. Ալվրցյանի, Հայոց Պատրիարքարանը, փաստորեն, դժվարեցնում է կրոնափոխ հայերի կրոնափոխության գործընթացը իր ոչ հասկանալի, կամայական մոտեցումներով. «Այս ամենը պետության կողմից թելադրված դրսևորում է՝ փոխանորդի կամազրկության հետևանքով»:

Ինչ վերաբերում է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հայտարարությանը, որ պատրիարքության ոչ մի եկեղեցում Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող զանգերի 100 ղողանջներ չեն լսվելու, բանախոսն ասաց, որ սա նույնպես վկայում է նրա՝ քաղաքական կեցվածքի բացակայության մասին. «Այս ամենը նա անում է թուրքական իշխանության թելադրանքով, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը որևէ ազդեցություն չունի»:

panorama.am

Տպել Տպել