- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Բուենոս Այրեսում դաշնակցականները հակաթուրքական թռուցիկներ են բաժանել

FotorCreated [1]Հարավային Ամերիկայի ՀՅԴ երիտասարդական միության անդամները հավաքվել են Բուենոս Այրեսում գտնվող Արգենտինայի միջազգային հարաբերությունների խորհրդի շենքի դիմաց, որտեղ Արգենտինայում Թուրքիայի դեսպան Թաներ Կարակասը ներկայացնում էր Թուրքիայի արտաքին քաղաքականության ծրագիրը 2015-ի համար:

Դաշնակցական երիտասարդները թռուցիկներ են բաժանել Թուրքիայի վարած արտաքին իրական քաղաքականության մասին:

«Թուրք-ադրբեջանական ժխտողական լոբբիները շարունակում են ստեր տարածել` ներգրավելով գիտնականների, քաղաքական գործիչների ու լրագրողների»,- ասել է երիտասարդներից մեկը:

Դաշնակցական երիտասարդները նշել են, որ Թուրքիան միակողմանի փակ է պահում Հայաստանի հետ սահմանը` նրան ֆինանսապես ճնշելու համար, որպեսզի Հայաստանը դադարեցնի պահանջները Հայոց ցեղասպանության և Արցախի ինքնորոշման պայքարի հարցում: