- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Պռոշյանի գյուղապետի սպանությունից 2 տարի անց

նախաքննությունը դեռ շարունակվում է

FotorCreated [1]Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունից երկու տարի է անցել, սակայն դեպքը բացահայտված չէ:

NEWS.am-ի հետ զրույցում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մելանյա Առուստամյանը նշեց, որ իրենք որեւէ տվյալի չեն տիրապետում:

«Նախաքննությունը չի կասեցվել: Ես շարունակում եմ պնդել, որ նախաքննական մարմինը բավարար ջանասիրություն չի ցուցաբերում դեպքի բացահայտման ուղղությամբ»,- ասաց փաստաբանը:

Հրաչ Մուրադյանի կինը՝ Լարիսա Մուրադյանն էլ մեզ զրույցում հայտնեց, որ ապրիլի 1-ի երեկոյան մոմավառություն է լինելու գյուղում:

news.am