Կանադան պաշտոնապես կմասնակցի Ցեղասպանության 100-րդ տարելից հիշատակման միջոցառումներին

08.04.15-4080kanadaԿանադան պաշտոնապես մասնակցելու է ապրիլի 24-ին Երեւանում կայանալիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից հիշատակման միջոցառումներին։

Կանադայի հայ դատի հանձնախմբի տեղեկացմամբ, պատվիրակության կազմում են լինելու կառավարության անդամ երկու նախարար, խորհրդարանի երեք պատգամավոր, եւ Հայաստանում Կանադայի դեսպանը։ Հայաստանը պաշտոնապես հրավերներ էր ուղարկել բոլոր երկրների կառավարություններին եւ այլ բարձաստիճան պաշտոնյաների։

Առայժմ հինգ երկրի նախագահներ, ինչպես նաեւ մի շարք վարչապետներ հայտարարել են Երեւան ժամանելու մասին։ Սպասվում է տարբեր մակարդակով պաշտոնական պատվիրակությունների ժամանում նաեւ մի քանի տասնյակ երկրներից։

Տպել Տպել