- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Գլենդելի քաղխորհրդի ընտրություններում հաղթել են Հայ Դատի հանձնախմբի թեկնածուները

FotorCreated [1]Գլենդելում ապրիլի 7-ին տեղի են ունեցել ընտրություններ մի շարք պաշտոնների համար, որոնց արդյունքում, նախնական տվյալներով, հաղթել են Գլենդելի Հայ Դատի հանձնախմբի զորակցությունն ստացած թեկնածուները. տեղեկացնում է Asbarez-ը:

Գլենդելի քաղխորհրդի երկու տեղերի համար պայքարող թեկնածուներից հաղթել են Վարդան Կարապետյանը՝ 6507 ձայն, և Փոլա Դիվայնը՝ 8246 ձայնով:

Գլենդելի Կրթական միացյալ խորհրդում ընտրվել են Նաիրի Նահապետյանը՝ 9195 ձայնով, եւ Ջենիֆեր Ֆրիմոնը:

Գլենդելի Հանրային քոլեջի հոգաբարձուների խորհրդում ընտրվել է Վահե Փիրումյանը՝ 8199 ձայնով, եւ Թոնի Թարթալիան՝ 9059 ձայնով: