- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Սան Պաուլոյի խորհրդարանը ապրիլի 24-ը հռչակեց Հայոց ցեղասպանության հիշատակի օր

FotorCreated [1]Ապրիլի 8-ին Բրազիլիայի ամենախոշոր նահանգը հանդիսացող Սան Պաուլոյի խորհրդարանն ընդունեց համար 1266/2014 բանաձեւը, որով ապրիլի 24-ը հռչակվեց «Հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչման եւ զոհերի հիշատակի օր»: Նախագիծը հեղինակել է նահանգային պատգամավոր Պեդրո Տոբիասը:

Նշենք, որ Սան Պաուլո նահանգը ամենախոշորն է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում, որի բնակիչների թիվը կազմում է 44 միլիոն մարդ, ինչը Բրազիլիայի ազգաբնակչության 20%-ն է: Նահանգի կազմում գործում են 645 մունիցիպալ կազմավորումներ: Սան Պաուլո նահանգը հանդիսանում է ամենախոշոր վարչական միավորումն ամբողջ Հարավային Ամերիկայում:

news.am