- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Արգենտինայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նվիրված հրապարակ կբացվի

FotorCreated [1]Արգենտինայի Սանտա Կրուս նահանգի Ռիո Գալյեգոս քաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հրապարակ կբացվի: Համապատասխան որոշումը ապրիլի 9-ին կայացրել է քաղաքային խորհուրդը, հաղորդում է Prensa Armenia-ն:

Նույն օրը նահանգի Ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների անցկացման մասին հայտարարություն է ընդունել:

Սանտա Կրուսում Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչ Ալեխանդրո Ավագյանը հայտարարել է, որ հայ համայնքի ու հայկական կազմակերպությունների ջանքերն ուղղված են նրան, որպեսզի «մեկուսացնեն Թուրքիային եւ նրա անցյալի մերժումը»:

Ավելի վաղ Բուենոս Այրես, Սանտա Ֆե, Կորդովա քաղաքների եւ Չուբուտ նահանգի օրենսդիր մարմինները իրենց հավատարմությունն ու համերաշխությունն էին հայտնել Արգենտինայի հայ համայնքի կազմակերպվող միջոցառումներին: