[1]Հալեպում երեկ և այսօր առավոտյան ռմբակոծությունները շարունակվել են:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը՝ ավելացնելով, որ ժողովրդի մեջ անորոշության և վախի զգացում է տիրում:
Ռեիսյանը նաև նշեց, որ առաջնորդարանի շենքը քարուքանդ է եղել և անգործածելի է: Առաջնորդարանը մինչ այդ տեղափոխվել էր Սուլեյմանիե թաղամասի «Սիմոն Վրացյան» կենտրոն:
Զոհերի թվում հայեր չկան, սակայն մի քանի վիրավորներ կան, այդ թվում՝ 11-ամյա աղջնակ: Վիրավորները բժիշկների հսկողության տակ են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
«Հոսանքը և ջուրը քաղաքում ընդհատումներով են լինում, անկայուն վիճակ է»,- նշեց Ռեիսյանը:
armenpress.am