- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Կորսիկայի ասամբլեան միաձայն Ցեղասպանության ճանաչման բանաձեւ է ընդունել

FotorCreated [1]Կորսիկայի ասամբլեան միաձայն բանաձեւ է ընդունել, որով պահանջում է Թուրքիայի կողմից հայերի սպանդը ճանաչե որպես ցեղասպանություն։ Այդ մասին հայտնում է «France 3 Corse ViaStella» հեռուստաալիքը։

Բանաձեւի տեքստը փոխանցվելու է Ֆրանսիայի ԱԳՆ-ին, որպեսզի այն ուղարկվի Թուրքիայի կառավարությանը։ Բանաձեւի նախագիծը, որ ներկայացվել է տարածքային խորհրդական Ժան Բյանկուչիի կողմից, ստացել է տեղական ընտրովի ներկայացուցիչների լիակատար հավանությունը։

Նշենք, որ 2001. Հունվարին Ֆրանսիան դարձավ առաջին խոշոր եվրոպական երկիրը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Իսկ մի քանի երկրներ քրեական պատասխանատվություն են մտցրել դրա ժխտման համար։ \

news.am