- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Եվրախորհրդարանը ապրիլի 24-ը հռչակեց Ցեղասպանության հիշատակի օր

FotorCreated [1] Քիչ առաջ Եվրոպայի խորհրդարանը քվեարկության դրեց «Ապրիլի 24-ը ԵՄ-ում Ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին» բանաձևը: Բանաձեւը միաձայն ընդունվեց:

Այս փաստաթղթով Եվրախորհրդարանը «Եղբայրության, համերաշխության եւ արդարության՝ եվրոպական արժեքների ոգով միանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակմանը»:

Ըստ նախագածի, Եվրախորհրդարանը շնորհակալությունն է հայտնում բոլոր նրանց, ովքեր նպաստել են Հայոց ցեղասպանության ճանաչմանը, առաջարկում է Ցեղասպանության հիշատակի համաեվրոպական մեկ օր սահմանել, որով «մեկ անգամ եւս կընդգծվի աշխարհի բոլոր ժողովուրդների եւ բոլոր պետությունների՝ խաղաղ եւ արժանապատիվ ապրելու իրավունքը: Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշում էր ընդունել դեռևս 2005թ.-ին: