- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Կոնգրեսականը Երեւանում կմասնակցի ապրիլի 24-ի միջոցառմանը

FotorCreated [1]ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Էշուն հայտարարել է, որ կլինի ամերիկյան պատվիրակության կազմում, որը մասնակցելու է Երեւանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ կազմակերպվող միջոցառումներին:

Այս մասին հաղորդում է Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը:

Աննա Էշուն հաստատել է իր մասնակցությունը պատվիրակության կազմում հաստատել է Քալիֆորնիայի Կուպերտինո քաղաքում հայկական Սուրբ Անդրեաս եկեղեցում իր ելույթի ժամանակ:

Հայաստան այցելող պատվիրակության մասին լրացուցիչ տեղեկատվություն կլինի ավելի ուշ, ասված է Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի հաղորդագրությունում: