- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Հալեպում ավերվել է Քառասնաց Մանկանց եկեղեցին

FotorCreated [1]Հալեպում ռմբակոծության հետևանքով ավերվել է Քառասնաց Մանկանց եկեղեցին, որը գտնվում է Ժդեյդե շրջանում:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի մեր աղբյուրը:

Համացանցում տարածվել են ավերված եկեղեցու լուսանակարները:

Ավելի վաղ Հալեպի ազգային առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը տեղեկացրել էր, որ ապրիլի 26-ի կեսօրից հետո Սուրբ Քառասնաց Մանկանց եկեղեցու հարակից թաղամասը ռմբակոծության է ենթարկվել: Նրա խոսքով՝ թաղամասում հայկական կենտրոն, ակումբ, դպրոց կան: Խոսնակը նաև նշել էր, որ թաղամասում նաև ասորիների, մարոնիտների եկեղեցիներ կան, իսկ բնակիչներ գրեթե չկան:

armenpress.am