- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Անհրաժեշտ է ներդրումային միջավայրի փոփոխութոյւն

FotorCreated [1]Այսօր լրագրողները ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին հարցրեցին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի առաջարկի մասին, որ եթե սփյուռքահայերից ամեն մեկը հազար դոլար ներդնի հայաստանյան բանկերում, դրանից կաշխուժանա բանկային համակարգը և տնտեսությունը:

«Ցանկացած դեպքում, եթե բանկերի ավանդները մեծանան, դա ֆինանսական հնարավորություն է: Այլ բան, որ` միայն դա բավարա՞ր է, թե՞ ոչ»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Պատգամավորը կոչը կարեւոր է համարում, բայց, ըստ նրա, կոչից զատ, պետք է լինեն նաեւ հիմնավորումներ: «Ավանդների մայր գումարները, տոկոսադրույքները պետք է երաշխավորված լինեն»,- ասաց նա:

Ըստ Արծվիկ Մինասյանի` ներդրումային միջավայրի փոփոխություն է հարկավոր, որպեսզի ներդրումները լինեն վստահելի, երկարաժամկետ:

Լրագրողներից մեկի հարցին, որ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ հայաստանցի օլիգարխներն իրենց գումարները արտասահմանյան բանկերում են պահում, աբսուրդային չէ՞ այս կոչը, Արծվիկ Մինասյանը նշեց. «Համամիտ չեմ, յուրաքանչյուրն ինքն է որոշում իր գումարների ճակատագիրը»: