- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Արցախում ընտրություններն անցնում են բավականին լավ

FotorCreated [1]Արդեն տեղեկացրել ենք, որ ԼՂՀ ԱԺ խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն կատարելու նպատակով Արցախ են ժամանել բազմաթիվ պատվիրակություններ՝ աշխարհի ամենատարբեր ծայրերից:

Ինչպես ԼՂՀ-ից հաղորդում է Yerkir.am-ի թղթակիցը, Կանադայի Հայ դատի հանձնախմբի կողմից դիտորդական առաքելություն կատարելու նպատակով Արցախ ժամանած Վահե Անտոնյանն արձանագրեց, որ ընտրություններն անցնում են բավականին լավ: Նա տեղեկացրեց, որ առավոտյան կանուխ այցելել են Մարտունու շրջան: Վահե Անտոնյանը տեղեկացրեց նաև, որ պետք է դիտորդական առաքելություն իրականացնեն նաև Ստեփանակաերտի և Շուշիի ընտրատեղամասերում: Վահե Անտոնյանին բնորոշմամբ՝ ընտրողների մեծ մասը իրենց քաղաքացիական պարտքը կատարել են արդեն մինչև օրվա երկրորդ կեսը:

ՀՅԴ Հայ դատի եվրոպական հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի կարծիքով՝ ընտրություններն անցնում են բավականին լավ: