[1]«Այս մեկ ամսվա ընթացքում բավականին կոռեկտ ընթացավ քարոզարշավը: Արցախահայությունը պետական մտածելակերպ ունեցող ժողովուրդ է եւ հավատացած ենք, որ ժողովուրդը կընտրի՝ ելնելով կուսակցության ծրագրերից: Ինչ վերաբերում է ընտրությունների ընթացքին, ապա փոքր խախտումներ եղել են, բայց,ընդհանուր առմամբ, մինչ այս պահը ընթացքը
դրական է»,-այսօր իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԼՂՀ ԱԺ ընտրություններում ՀՅԴ կողմից առաջադրված թեկնածու Վահրամ Բալայանը:
Լրագրողի այն հարցին, թե գալիք խորհրդարանում Դաշնակցությունը, ըստ թեկնածուի, ո՞ր տեղը կզբաղեցնի, Վ.Բալյանը պատասխանել է. «Բնականաբար, մենք այս պահին պայքարում ենք առաջին տեղի համար: Սա պարզապես խոսքեր չեն, քանզի նախընտրական քարոզարշավի ընթացքում ժողովրդի հետ հանդիպումների ժամանակ մենք հասկացանք, որ արցախցիները Դաշնակցության հետ մեծ հույսեր են կապում, եւ մենք պատրաստ ենք համագործակցել ժողովրդի հետ՝ հանուն ժողովրդի»:
aparaj.am