- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Ընկերվար երիտասարդները Երևանում կփնտրեն անհավասարության դեմ պայքարի ուղիները

FotorCreated [1]Ընկերվար երիտասարդների միջազգային միության համաշխարհային խորհրդի ժողովին (IUSY World Council) մասնակցելու համար Երևան են ժամանել աշխարհի շուրջ 60 երկրների 160 երիտասարդ սոցիալիստներ:

Այս մասին մայիսի 8-ին լրագրողներին տեղեկացրեց ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու Սարգիս Մկրտչյանը:

«Մենք գրեթե մեկ ու կես տարի առաջ դիմում էինք ներկաայցրել, որպեսզի 2015 թ. այս ժողովը հյուրընկալենք Հայաստանում: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Երևանում մեկնարկող ժողովին ներկա երիտասարդ մասնակիցները ներկայացնում են տարբեր մայրցամաքներում գործող սոցիալիստական կամ ընկերվարական ուղղություն ունեցող կուսակցությունների երիտասարդական թևերը», – ասաց Սարգիս Մկրտչյանը:

ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատուի խոսքով՝ այս ժողովում մասնավորապես քննարկվելու է երիտասարդության դերը հավասար աշխարհ կերտելու հարցում: Մի քանի երկիր՝ օրինակ պաղեստինցիները, ուկրաինացիները, արևմտյան սահարացիները, այս տարի ժողովին ներկայացնելու են իրենց հուզող հարցերի վերաբերյալ բանաձևեր: Հայաստանն իր հերթին ընդունման է ներկայացնելու ներկայացնելու Հայոց ցեղասպանության կապակցությամբ բանաձև:

«Կազմակերպությունը 2004 և 2007 թթ. ընդունել էր Հայոց ցեղասպանության ճանաչման և Հրանտ Դինքի սպանության հետ կապված բանաձևեր: Սակայն այս տարի մեր ներկայացրած բանաձևը կրում է պահանջատիրական սկզբունքներ», – հավելեց Սարգիս Մկրտչյանը:

«Երկու տարին մեկ տեղի ունեցող ժողովի քննարկման հիմնական թեմաներն այս տարի լինելու են համաշխարհային զարգացումն ու անհավասարրության դեմ պայքարը, մարդու իրավունքներն ու պատմության կարևորությունը՝ ի դեմս Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի, որը հայկական կողմը ներկայացնելու է քննարկման», – ասաց Ը.Ե.Մ.Մ. նախագահ Ֆելիպե Խելդերեսը:

Ինչպես տեղեկացրեց Ը.Ե.Մ.Մ. նախագահը՝ կազմակերպության լիիրավ անդամ Թուրքիան ներկայացնող կազմակերպությունը, տեղյակ լինելով միջոցառման թեմային և հայկական կողմից բարձրացվելիք բանաձևին, հրաժարվեց ներկա գտնվել այս տարվա ժողովին:

armenpres.am