- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Հակահայկական բանաձեւը հանվել է Տեխասի Ներկայացուցիչների պալատի օրակարգից

FotorCreated [1]ԱՄՆ-ի Տեխաս նահանգի ներկայացուցիչ Դուեյն Բոհաքը մայիսի 7-ին օրակարգից հանել է հակահայկական բանաձևը, որը կոչ է անում «հիշատակել հունվարի 25-ին Ադրբեջանում տեղի ունեցած «Սեւ հունվարի» իրադարձությունները»:

Ինչպես նշում է asbarez.com-ը` վկայակոչելով Ամերիկայի Արեւմտյան Հայ Դատի հանձնախմբին, բանաձևը, որը բազմաթիվ պատմական անճշտություններ է պրունակում, ներկայացվել էր Ներկայացուցիչների պալատ ապրիլին:

Այն հետ է կանչվել ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի ջանքերով` թույլ չտալով, որ ամերիկացի պաշտոնյաներն ադրբեջանական լոբբիի կողմից մոլորության մատնվեն ու ընդունեն պատմական փաստերը խեղաթյուրող բանաձև: «Ուրախ ենք, որ Բոհաքն արագ արձագանքեց եւ վերանայեց բանաձեւը»,- ասել է ԱՄՆ Արեւմտյան Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Էլեն Ասատրյանը եւ նշել, որ Դուեյն Բոհաքը, տեղեկանալով բանաձևում առկա անճշտությունների մասին, մայիսի 7-ին հանել է այն օրակարգից: