- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

ՀՅԴ-ն առաջարկում է հստակեցնել հանրաքվեների կարգը

FotorCreated [1]Հայաստանում հարկավոր է հստակեցնել հանրապետական հանրաքվեների կարգը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ մեկնաբանելով «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:

ՀՅԴ խմբակցության պատգամավորների եւ «Ժառանգություն»-ից պատգամավոր Թեւան Պողոսյանի կազմած փոփոխությունների նախագիծն առաջարկում է հստակեցնել հանրաքվեներին մասնակցության, քվեարկողների ցուցակների կազմման եւ արդյունքների հրապարակման կարգերը:

«Մենք առաջարկում ենք հանրապետական հանրաքվեների ժամանակ կիրառել նույն կարգը, ինչ ոչ համապետական ընտրությունների ժամանակ: Այդ դեպքում ավելի պարզ կլինի, թե ով կարող է մասնակցել հանրաքվեին եւ ինչպես: Այսօր նման հստակեցում չկա»,- հայտարարեց Մինասյանը:

news.am