- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Հանդիպում Վոլոգդայի նահանգապետի առաջին տեղակալի հետ

FotorCreated [1] Ս.թ. մայիսի 28-ին Վոլոգդայի նահանգի Կառավարության նախաձեռնությամբ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի և Վոլոգդայի նահանգապետի առաջին տեղակալ Ալեքսեյ Շեռլիգինի միջև:

Հանդիպմանը մասնակցում էին նաև Վոլոգդայի նահանգի արտաքին կապերի վարչության պետ Յեվգենի Կլիմանովը, Վոլոգդայի Հուսիս-Արևմտյան տարածաշրջանում Վոլոգդայի նահանգի ներկայացուցիչ Աննա Բաստրակովան և Վոլոգդայի նահանգի հանրային պալատի քարտուղար Բորիս Խանչալյանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Վոլոգդայի մարզի ք.Չերեպովեցի և Հայաստանի Հանրապետության միջև ուղիղ չվերթների բացման հարցը, ինչպես նաև ՀՀ Արմավիրի մարզի և ՌԴ Վոլոգդայի նահանգի միջև առևտրատնտեսական, գյուղատնտեսական, հումանիտար և տնտեսական ոլորտներում պայմանագրի կնքման վերաբերող հարցեր:
Ձեռք բերվեց պայմանավորվածություն նշված ծրագրերի իրականացման համար ստեղծել աշխատանքային խումբ: