[1]Երեւանում այսօր մեկնարկել է «Սոցիալիստական ինտերնացիոնալի» ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւ Ծովի հանձնախմբի երկօրյա ժողովը։
Հայ Յեղափոխական Դաշնակցության կողմից հյուրընկալվող հանձնախմբի ժողովին մասնակցելու համար Երեւանում են սոցիալիստական եւ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Ղազախստանից, Բելառուսից, Մոլդովայից, Հունգարիայից, Ղրղզստանից, ինչպես նաեւ Ադրբեջանից։ Ժողովը, «Սոցինտերնի» գլխավոր քարտուղար Լուիս Այալայի առաջարկով, սկսվեց մեկ րոպե լռությամբ` Վահան Հովհաննիսյանի հիշատակը հարգելով։
Այալայի խոսքով, նաեւ Վահան Հովհաննիսյանի ակտիվ աշխատանքի շնորհիվ ակտիվացավ աշխատանքը Հայաստանի հետ։ Մինչ օրակարգային հարցերին անցնելը, ժողովի բացման իր խոսքում Այալան անդրադարձավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ «Հուսով եմ, որ կգա մի օր, երբ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կհաստատվի իրական խաղաղություն՝ Ցեղասպանության ճանաչմամբ։ «Սոցինտերնը» նաեւ հիանալի հարթակ է, նոր հնարավորություն, որպեսզի մեկ սեղանի շուրջ իրենց տեսակետները հայտնեն նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայուցիչները»,- ասաց Լուիս Այալան։
[2]
Տարածաշրջանի հակամարտությունների խաղաղ կարգավորում, ժողովրդավարության ապահովում եւ ամրապնդում, ԱՊՀ, Կովկասյան եւ Սեւծովյան երկրներում սոցիալ դեմոկրատական առաջնահերթություններ՝ այս հարցերն են ընդգրկված Հայ Յեղափոխական Դաշնակցության հյուրընկալած ժողովի օրակարգում։ Ժողովին մասնակցելու համար Երեւանում են տարածաշրջանի սոցիալիստական եւ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Ղազախստանից, Բելառուսից, Մոլդովայից, Հունգարիայից, Ղրղզստանից, ինչպես նաեւ Ադրբեջանից։
«Ընդհանուր առմամբ, անդրադառնում ենք ընթացիկ քաղաքականության հարցերին, սոցիալ- դեմոկտարական խնդիրներին, ինչպես նաեւ` դրանց հաղաթահարմանն ուղղված լուծումներին։ Իհարկե, կարեւորագույն մաս են կազմում նոր աշխարհարաքաղական՝ մասնավորապես, ուկրաինական դեպքերը։ Սակայն բացի դրանից, ԱՊՀ տարածքում ունենք շատ խնդիրներ, որոնք քննարկվելու են, այդ թվում` Ղարաբաղյան հիմնախնդիրը»,- ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը:
Հիշեցնենք, որ այս հանձնաժողովը Երեւանում առաջին անգամ ժողով է գումարել 2010 թվականի հունիսին, իսկ նույն թվականի հոկտեմբերին ժողովը կայացել է Բաքվում, որին մասնակցել են նաեւ Դաշնակցության ներկայացուցիչները։
Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալան կարեւորեց երեւանյան քննարկումը, նաեւ նկատեց, որ Ֆրանսիայից է ժամանել Հայաստան, որտեղ մասնակցել է սոցիալիստական ուժերի հզոր հանրահավաքին։
Երեւանյան այս ժողովը շարունակվելու է նաեւ հունիսի 9-ին, ավարտին համատեղ բանաձեւ է ընդունվելու։ «Սոցինտերնը» սոցիալ-դեմոկրատական, սոցիալիստական եւ աշխատավորական կուսակցությունների համաշխարհային կառույց է, որը համախմբում է 170 կուսակցություն եւ կազմակերպություն՝ բոլոր մայրցամաքներից։
ՀՅԴ-ն 1996թ. սեպտեմբերին նորից դարձավ «Սոցիալիստական ինտերնացիոնալի» անդամ, որին կուսակցությունն առաջին անգամ անդամագրվել էր 1907 թվականին:
yerkirmedia.am