«Թարմ ուղեղով»՝ Արտաշես Շահբազյանի հետ

106.5 լրատվական ռադիոյի «Թարմ ուղեղով» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ մամլո դիվանի պատասխանատու Արտաշես Շահբազյանը:

FotorCreated
Ինձ այս իրավիճակը 90-ականների ամենաթողությունն է հիշեցնում, երբ հայտնի չէր, թե ինչ ներիքն առևտուրներ էին լինում՝ հաճախ նաև իշխանավորների հետ: Օրենքի թույլատրելիության սահմաններից ավելի բարեհաճ ենք ՀԷՑ-ի օտարերկրացի կառավարիչների նկատմամբ:

Ռուսաստանը, մի շարք երկրների պես չէր ցանկանում, որ Հայաստանը տրանզիտային երկիր դառնա՝ իրանական գազն ու նավթն Արևմուտք արտահանելու համար, քանի որ հայ-իրանական գազամուղը դիտարկում էր իրեն շրջանցող հերթական շղթա: Իսկ հետո մտածեցին՝ ավելի լավ է այս ծրագրի մասը կազմել, քան դուրս մնալ դրանից:

Ի՞նչ է լինում այն բոլոր ձեռնարկությունների ճակատագիրը, որոնք Հայաստանը հանձնում է ռուսների ձեռքը: Հայաստանի ինքնիշխանության, և նրա հիմքերի, սահմանադրական փոփոխությունների մասին զրուցել ենք արձակագիր, ՀՅԴ մամլո դիվանի պատասխանատու Արտաշես Շահբազյանի հետ:

lratvakan.am

Տպել Տպել