- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

«Եռացող» Մերձավոր Արևելքը

Շահան Գանտահարյանի մեկնաբանությամբ

shahan-kandaharian [1]Միջին Արևելքում, ընդհանրապես, ու Մերձավոր Արևելքում` մասնավորապես, ստեղծված վիճակը վտանգներ է ստեղծել Հայաստանի ու հայության շահերի համար:

Yerevan.Today-ի հետ զրույցում Բեյրութի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը վերլուծեց, թե ինչ նոր պայմաններ ու վտանգներ են ստեղծվել տարածաշրջանում` հատկապես Սիրիայի հակամարտության գոտում հայկական գործոնի համար:

Գանտահարյանի ներկայացմամբ, չի կարելի ասել, թե տարածաշրջանի բազմահոծ ու կարևոր հայ համայնքները կցրվեն կամ կվերանան, բայց բավականաչափ կթուլանան:

Մեր զրուցակիցը կարծիք հայտնեց, թե ինքը տեսնում է տարածաշրջանը որոշակիորեն ապաքրիստոնեականացնելու, ասել է, թե` քրիստոնյա համայնքները կազմաքանդելու միտումներ:

«Ազդակի» գլխավոր խմբագիրն անդրադարձավ նաև տարածաշրջանում իրար բախվող աշխարհաքաղաքական շահերին:

Yerevan.Today