- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Բելգիայի խորհրդարանում քննարկվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը

FotorCreated [1]Բելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում երեկ քննարկվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: Քվեարկությունը կկայանա հուլիսին:

Մինչ այդ վարչապետ Չարլզ Միշելը կառավարության անունից ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ ավելացրել, որ դա նաեւ Բելգիայի կառավարության դիրքորոշումն է: Ֆլամանադական ազատների եւ դեմոկրատների կուսակցության անդամ Պատրիկ Դեվալն իր հերթին կարեւորել է Ցեղասպանության պաշտոնական ճանաչումը: «Այսօր մենք ակնհայտորեն դեռ դժվարանում ենք ամրագրել այդ փաստը: Դա ցեղասպանություն էր, եւ կարեւոր է, որ մենք դա առանց վարանելու ցեղասպանություն անվանենք նաեւ որպես պետություն»,- ասել է նա: Ի դեպ, Բելգիան արդեն 9-րդ երկիրն է, որ վերջին շրջանում քննարկում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ: Եւ ամեն անգամ քննարկման ժամանակ կամ ընդունելուց հետո Թուրքիան հետ է կանչում իր դեսպաններին:

Մանրամասներ Բելգիայից հեռախոսազրույցում հայտնում է Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի տնօրեն Պետո Դեմիրճյանը։