- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Պոլիտեխնիկի ռեկտոր է ընտրվել Ոստանիկ Մարուխյանը

FotorCreated [1]Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում հունիսի 20-ին անցկացված ռեկտորի ընտրություններում բուհի ռեկտոր է ընտրվել ՀՅԴ անդամ Ոստանիկ Մարուխյանը:

Հոգաբարձուների խորհրդի 32 անդամներից 19-ը կողմ է քվեարկել Մարուխյանի թեկնածությանը: Մյուս թեկնածուն բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանն էր։