- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Պռոշյանի գյուղապետի սպանության գործով Արայիկ Պետրոսյանի դեմ վարույթը կարճվել է

Հրաչ [1]Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով մեղադրյալ Արայիկ Պետրոսյանի գործով վարույթը կարճվել է:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Նորայր Նորիկյանը:

Նա նշեց, որ ընդամենը երեկ է տեղեկացել, որ իր պաշտպանյալի մասով վարույթը կարճվել է անբավարար ապացույցների պատճառաբանությամբ: Փաստաբանն ասաց, որ դեռ որոշումը չի ստացել, չի կարող որեւէ գնահատական տալ:

News.am