Քնեսեթի կրթության հարցերով հանձնաժողովն հավանություն է տվել Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծին

FotorCreatedԻսրայելի խորհրդարանի՝ Քնեսեթի կրթության հարցերով հանձնաժողովը հունիսի 8-ին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը մեկ ու կես ժամ քննարկելուց հետո հաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը, որով երկրի կառավարությանն ու խորհրդարանին կոչ է անում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ կրթության նախարարությանն՝ առավել խորն ուսումնասիրել Ցեղասպանության իրողությունն ուսուցանելու հարցը:

Քննարկմանը ներկա է եղել նաեւ Կնեսեթի խոսնակ Յուլի-Յոել Էդելշտեյնը, որի անսպասելի ներկայությունը դիտվել է որպես հարցի կարեւորության շեշտում: Իսկ նրա ելույթն, ըստ ներկաների, նման էր պայթող ռումբի՝ ի նպաստ Հայոց ցեղասպանության ճանաչման:

Մյուս ելույթները եւս ի նպաստ ճանաչման են եղել: Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը միայն փորձել է հավասարակշռել դիրքորոշումները, բայց՝ ապարդյուն:

Ելույթներում կարծիք է հնչել, որ Իսրայելի համար ոչ միայն բարոյական, այլեւ քաղաքական առումով է ճիշտ ժամանակը՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Այսպիսով, բանաձեւի նախագիծը կուղարկվի լիագումար նիստում քննարկման: Սպասվում է, որ դա տեղի կունենա առաջիկա ամիսներին, առավել հավանական է՝ սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին:

Տպել Տպել