- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

LՂՀ նախագահը Մեծ Բրիտանիայում հանդիպել է հայ ավանդական կուսակցությունների ներկայացուցիչներին

FotorCreated [1]ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 7-ին եւ 8-ին Լոնդոնում հանդիպումներ է ունեցել Հայ Յեղափոխական Դաշնակցության, Սոցիալ-ժողովրդավարական Հնչակյան կուսակցության, Ռամկավար Ազատական կուսակցության Մեծ Բրիտանիայի կառույցների ղեկավարների եւ ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի պետականաշինությանը, ներքին եւ արտաքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Երկրի ղեկավարը կարեւորել է ավանդական կուսակցությունների դերակատարությունն Արցախին սատարելու, համազգային կարեւորագույն խնդիրների լուծման, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում:

Հուլիսի 8-ին նախագահ Բակո Սահակյանը Լոնդոնում հանդիպում է ունեցել նաև Հայ օգնության միության, Համազգային մշակութային միության, Հոմենեթմենի Մեծ Բրիտանիայի կառույցների ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը քննարկվել են Արցախի հետ փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել վերոհիշյալ համահայկական կազմակերպությունների դերակատարությունը Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման, հայրենիքի հետ կապերի ամրապնդման եւ ազգային խնդիրների լուծման գործում:

aparaj.am