Բելգիայի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում քննարկվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը

պետոԲելգիայի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում երեկ քննարկվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: Սոցիալիստական կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Դիրկ Վան Դեր Մաելենն իր ելույթում նշել է, որ հստակ կերպով պետք է գործածել իրականությունն արտահայտող եզրույթը: Բելգիայի աշխատավորական կուսակցությունից պատգամավոր Մարկո Վան Հեեսի խոսքով էլ, ընդունելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը, Բելգիան կշահի հանրության վստահությունը: Բանաձեւի քվեարկությունը սպասվում է այսօր:

Իսկ քննարկման մասին հեռախոսով մանրամասներ է փոխանցել Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի մամուլի պատասխանատու Պետո Դեմիրճյանը:

Տպել Տպել