- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

ՀՅԴ երիտասարդականի մասնակցութիւնը ԸԵՄՄ Սեւծովեան ժողովին

եռիտ1 [1] Ընկերվարական երիտասարդների միջազգային միութեան (IUSY) Սևծովեան տարածաշրջանի համագործակցութեան հերթական ժողովը տեղի ունեցաւ 2015 թ. յուլիսի 31, օգոստոսի 1-2-ին, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում։

Ժողովին մասնակցում էին մօտ 30 պատուիրակներ։ ՀՅԴ Երիտասարդականը մասնակցում էր մէկ ներկայացուցչով՝ Կարապետ Շադոյեան։

Ժողովի հիմնական օրակարգում ընդգրկուած էին «Ինչպէ՞ս ենք կարող փոփոխութիւն առաջացնել հասարակութիւններում» և «Խաղաղութեան հատատում և հակամարտութիւնների կառավարում ընկերվար-ժողովրդավարական տեսանկիւնից»։

Ժողովին մասնակցում էր Եւրոպայի ընկերվարականների կուսակցութեան (PES) Գլխաւոր քարտուղարի տեղակալ Մարիէ Լաֆեբերը, որը ելոյթներ ունեցաւ քննարկուող երկու նիւթերի շուրջ։ FotorCreated ա [2]

Ի շարս այլ զեկուցաբերների, ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչը հանդէս եկաւ «Ինչպէ՞ս ենք կարող փոփոխութիւն առաջացնել հասարակութիւնում աւելի լաւ ապագայ կերտելու համար» նիւթի մասին, մասնաւորապէս նշելով, որ «Յետ խորհրդային հասարակութիւնների մէջ ընկերվարութիւն բառն իսկ առաջացնում է զգուշաւորութիւն, քանզի այն զուգակցւում է խորհրդային տարիների ընկերվարութեանը։ Լուծման տարբերակներից մէկը ընկերվարական միջազգային կազմակերպութիւնների աւելի ընդարձակ աշխատանքները կարող են լինել նշեալ հասարակութիւններում, որտեղ երիտասարդութիւնը հնարաւորութիւն կունենայ ծանօթանալ ընկերվարական իրական արժէքների ու մօտեցումների հետ»։

Պատուիրակները առիթ ունեցան այցելել Վրաստանի խորհրդարան և «Վրացական երազանք» կուսակցութեան գրասենեակ, որտեղ հանդիպում ունեցան կուսակցական և պետական պատասխանատու այրերի հետ, քննարկելով տարածաշրջանային հարցեր։ Հանդիպումների ընթացքում ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչը նշեց, որ «Վրաստանը համագործակցում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ տարբեր ոլորտներում, որը չպէտք է ազդի հայ-վրացական փոխյարաբերութիւնների և Վրաստանում ապրող հայերի իրաւունքների վրայ»։ Ի պատասխան, վրացական կողմը վստահեցրեց, որ «Իրենց համար կարևոր է Հայաստանի հետ լաւ յարաբերութիւնը և յատկապէս այդ յարաբերութիւնների զարգացումը»։

Պատուիրակները այցելեցին Թբիլիսիի տեսարժան վայրեր։

ՀՅԴ Բիւրոյի
Երիտասարդական գրասենեակ
03 օգոստոս, 2015 թ.