- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Հանդիպում «Նոր սերունդ» եւ «Գարեգին Նժդեհ» երիտասարդական կազմակերպությունների անդամների հետ

FotorCreated [1]Օգոստոսի 11-ին ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանն ընդունել է ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր սերունդ» եւ Նիդեռլանդների «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միությունների անդամներին:

Հանդիպման ընթացքում Դավիթ Իշխանյանն ամփոփ տեղեկություններ է ներկայացրել Արցախի քաղաքական եւ տնտեսական ներկա վիճակի վերաբերյալ, խոսել է արտաքին քաղաքական դաշտում ՀՅԴ կատարած աշխատաքների եւ անելիքների մասին:

Հանդիպման վերջում ծավալված երկխոսության ընթացքում երիտասարդները հետաքրքրվել են մասնավորապես սահմանային լարվածության, բնակչության զբաղվածության,տնտեսական նոր ծրագրերի եւ նրանց արդյունավետության հարցերով:

aparaj.am