- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Իրանի հայ երիտասարդները «Համաշխարհային խաղաղութիւն եւ իրանցի երիտասարդը» խորհրդաժողովում

f4821773dbf4bcb506c9aae73a286651_L [1]Օգոստոսը 12-ը ՄԱԿ-ի կողմից ճանաչւել է Երիտասարդութեան համաշխարհային օր: Այդ առիթով ամէն տարի բոլոր երկրներում միջոցառումներ են տեղի ունենում երիտասարդութեան հարցերը քննարկելու նպատակով:

Այս տարի «Համաշխարհային խաղաղութիւնը եւ իրանցի երիտասարդը» խորագրով երկօրեայ խորհրդաժողով էր կազմակերպւել ՄԱԿ-ի գրասենեակի հովանաւորութեամբ, Իրանի երիտասարդների հարցերը կարգաւորող կազմակերպութեան եւ նախագահի կրօնական փոքրամասնութիւնների հարցերի գրասենեակի միջոցով, շեշտադրելով երիտասարդների դերը համաշխարհային խաղաղութեան պահպանման ու ծաւալման գործում ու լայն տեղ տալով կրօնական փոքրամասնութիւնների երիտասարդներին:

Խորհրդաժողովին ելոյթ է ունեցել կրօնական փոքրամասնութիւնների հարցերով նախագահի օգնական հոջ. Իւնեսին, Սպորտի նախարար Գուդարզին եւ բոլոր կրօնական փոքրամասնութիւնների երիտասարդ ներկայացուցիչները, ընթերցւել է ՄԱԿ-ի նախագահ օրւայ առիթով Բան Կի Մունի պատգամը: Հայկական միութիւնների երիտասարդների կողմից ելոյթ է ունեցել Զօրիկ Կարապետեանը՝ ՀՅԴ «Յովնան Դաւթեան» Ուսանողական միութիւնից: Զօրիկ Կարապետեանը իր խոսքում անդրադարձել է նաեւ Հայոց Ցեղասպանութեան հարցին մասնաւորապես նշելով.

Թէեւ նախորդ դարասկզբին եւ առաջին աշխարհամարտի թոհուբոհին, հայ ժողովրդի դէմ, Օսմանական իշխանութեան կողմից իրագործւած կազմակերպւած բրտութիւնից եւ աննախադէպ Ցեղասպանութիւնից անցել է 100 տարի, սակայն աշխարհի գերուժերը, դեռեւս որեւէ քայլ չեն կիրառել զոհերի ոտնահարւած իրաւունքների եւ արդարութեան վերահաստատման նպատակով, որը կարելի է բացայայտ եւ շօշափելի օրինակը համարել այսօրւայ աշխարհում ծաւալւած անարդարութիւնների:

* * *