- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումները նախատեսվում են սեպտեմբերի 1-ին եւ 2-ին

FotorCreated [1]Փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների կազմակերպման եւ համակարգման կառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Շահագրգիռ գերատեսչությունների պատասխանատուների մասնակցությամբ քննարկվել են տոնական միջոցառումների նախապատրաստության հետ կապված հարցեր:

ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձի տոնական շունչը կթեւածի ամբողջ հանրապետությունում: Հիմնական միջոցառումները նախատեսվում են սեպտեմբերի 1-ին եւ 2-ին:

Նոր ուսումնական տարվա մեկնարկը հանրապետության կրթական բոլոր հաստատություններում կտրվի դաս միջոցառմամբ` խաղաղության թեմայով: Դասընթացին կներգրավվեն պետական պաշտոնյաներ, Արցախյան պատերազմի մասնակիցներ եւ պաշտպանության բանակի սպայական կազմի ներկայացուցիչներ: Սպտեմբերի 1-ին նախատեվում է նաեւ տարվա մշակութային ամենամեծ միջոցառումներից մեկը: