- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունը Արցախում

Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունն այցելել է առաջնագիծ

FotorCreated [1]

ՀՅ Դաշնակցության հրավերով Արցախում են Ֆրանսիայի ԱԺ սոցիալիստական խմբակցության անդամները: Այսօր առավոտյան նրանք այցելեցին առաջնագիծ:

Նրանց ուղեկցում էին ՀՅԴ Բյուրոյի անդամներ Մուրատ Փափազյանը եւ Կիրո Մանոյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Լեռնիկ Հովհաննիսյանը:

Ֆրանսիայի պատվիրակությունը հանդիպում է ունեցել ԱՐՊՀ-ում

FotorCreated [2]

Ֆրանսիայի ԱԺ սոցիալիստական խմբակցության անդամներն այսօր այցելել են Արցախի պետական հալասարան, ծաղիկներ խոնարհել Արցախյան պատերազմում նահատակված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո հանդիպում ունեցել ԱրՊՀ ֆրանկոֆոն ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ:

Հանդիպմանը ներկա էին ՀՅԴ Բյուրոյի անդամներ Մուրատ Փափազյանը եւ Կիրո Մանոյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը, ՀՅԴ ԿԿ անդամ, ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Լեռնիկ Հովհաննիսյանը:

ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը հակիրճ ներկայացրել է համալսարանի գործնեությունը, առաջիկա ծրագրերը, որից հետո ուսանողները հանդես են եկել հարցադրումներով, մասնավորապես՝ երկկողմ կապերի ամրապնդման, հնարավոր միջբուհական հարաբերւթյունների ստեղծման վերաբերյալ:

Մամլո Ասուլիս՝ Բրունո Լերունի գլխավորությամբ

FotorCreated [3]

ՀՅԴ նախաձեռնությամբ Արցախում գտնվող Ֆրանսիայի ԱԺ սոցիալիստական խմբակցության անդամները, խմբակցության ղեկավար Բրունո Լերուի գլխավորությամբ, այսօր հանդիպում ունեցան Արցախի զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

«Արմենիա» հյուրանոցի նիստերի դահլիճում հրավիրված մամլո ասուլիսին ներկա էին ՀՅԴ Բյուրոյի անդամներ Մուրատ Փափազյանը եւ Կիրո Մանոյանը, ՀՅԴ Ֆրանսիայի ԿԿ անդամներ, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը, ՀՅԴ ԿԿ անդամ, ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, ՀՅԴ ԿԿ անդամներ եւ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորներ:

Մամլո ասուլիսի բացման խոսքով հանդես եկավ Դ.Իշխանյանը, ով ներկաներին տեղեկացրեց, որ Ֆրանսիայի պատվիրակության այցի կազմակերպումը նպատակ ունի նրանց ծանոթացնելու Արցախի ներքին կյանքին, ինչպես նաեւ մոտիկից անդրադառնալու Արցախյան հիմնահարցին: Ուստի պատահական չէ, որ ասուլիսից ժամեր առաջ պատվիրակությունն այցելել էր առաջնագիծ եւ ծանոթացել սահմանում տիրող իրավիճակին: Դ. Իշխանյանը կարևորեց նման այցերի կազմակերպումը եւ հույս հայտնեց, որ այն կկրի շարունակական բնույթ:

Ասուլիսի ընթացքում Բրունո Լերուն իր երախտագիտությունը հայտնեց ՀՅ Դաշնակցության կառույցին՝ հետաքրքիր ու բովանդակալից այցի կազմակերպման համար՝ նշելով, որ նման այցելությունները օգնում են ճանաչելու Արցախը: «Մենք Արցախ եկանք սեպտեմբերի 3-ին՝ Արցախի անկախության հռչակման հաջորդ օրը: ես գիտեմ, որ անկախությունը շատ թանկ է յուրաքանչյուր արցախցու համար: Ես հասկացա, որ ժողովուրդը փայփայում է իր անկախությունը: Դրա համար շատ կարևոր էր առաջնագիծ մեր այցելությունը: Մենք անձամբ ծանոթացանք իրավիճակին: Պետք է նախաձեռնողականություն ցույց տալ եւ ընթանալ դեպի խաղաղություն: ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է այս հարցում կարգավորման ուղիներ որոնի: Ֆրանսիան եւս պիտի այդ ուղղությամբ ջանքեր չխնայի»,- նշեց նա:

Հանդիպաման ընթացքում լրագրողներն իրենց հուզող հարցերն ուղղեցին պատվիրակության ղեկավարին, որոնք հիմնականում վերաբերում էին Անկարա-Փարիզ հարաբերություններին, Ղարաբաղյան գործընթացի կարգավորմանը, Արցախ-Ֆրանսիա հարաբերությունների սերտացմանը եւ այլն:

«Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը պետք է միշտ առաջնորդվեն ժողովրդավարության եւ ազատության սկզբունքներով: Այդ երկուսն ամեն ինչից զորավոր են եւ վերջում միշտ հաղթում են»,- շեշտեց Բ. Լերուն:

Հանդիպում ՀՅԴ Արցախի եւ Ֆրանսիայի Կենտրոնական կոմիտեների անդամների միջեւ

FotorCreated [4]

«Արմենիա» հյուրանոցի նիստերի դահլիճում կայացավ ընկերական հանդիպում ՀՅԴ Արցախի ԿԿ-ի եւ ՀՅԴ Ֆրանսիայի ԿԿ անդամների միջեւ:

Հանդիպմանը ներկա էին ՀՅԴ Բյուրոյի անդամներ Մուրատ Փափազյանը եւ Կիրո Մանոյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամներ, «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորներ, ՀՅԴ Ֆրանսիայի ԿԿ անդամներ Դրո Էքմեքջյանը (ԿԿ ներկայացուցիչ), Հրաչ Վարժապետյանը, Անտո Նշանյանը, Մուրատ Արսլանյանը, Տիգրան Շահմիրյանը:

Ընկերներն անդրադարձան Ֆրանսիայի պատվիրակության՝ Արցախ կատարած այցելության եւ նման ոչ պաշտոնական եւ պաշտոնական հանդիպումների կազմակերպման անհրաժեշտությանը, Արցախի քաղաքական կյանքին եւ այդ ասպարեզում ՀՅԴ Արցախի կառույցի կատարած եւ կատարելիք աշխատանքներին, ԼՂՀ արտաքին հարաբերություններում կուսակցության կողմից իրականացվող զգալի աշխատանքերին, Ֆրանսիայում Արցախի ներկայացուցչության հետ համագործակցությանը, ԼՂՀ-ում կայացած եւ կայանալիք ընտրական գործընթացներին, ժողովրդավարության ամրպնդման սկզբունքների որդեգրմանը, ներկուսակցական կյանքին:

Արցախցիների մեջ ամենաշատը սիրեցի ազատության ձգտումը. Բրունո Լերու

FotorCreated [5]

Այսօր Ֆրանսիայի ԱԺ սոցիալիստական խմբակցության անդամները Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան կենտրոնում հանդիպում են ունեցել ՀՅԴ Արցախի երիտասարդական կառույցի և Արցախի երիտասարդական այլ կառույցների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին ՀՅԴ Բյուրոյի անդամներ Մուրատ Փափազյանը եւ Կիրո Մանոյանը, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Լեռնիկ Հովհաննիսյանը:

Միջոցառաման սկըզբում, ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր սերունդ» երիտասարդական թևի կողմից Արցախում կազմակերպած ամառային ճամբարի պատանիները հանդես եկան գեղարվեստական մասով:

Ֆրանսիայի ԱԺ սոցիալիստական խմբակցության ղեկավար Բրունո Լերուն, շնորհակալություն հայտնելով պատանիներին և ՀՅԴ «Նոր սերունդ» երիտասարդական թևին, նշել է, որ հաջորդ ամառվանից սկսած՝ նրանք և «Նոր սերունդ»-ակաները կհամագործակցեն և կստանան ֆինանսական աջակցություն:

«Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այսօր բեմի վրա էին և այն հնարավորության համար, որ մենք այսօր միասին կարողանում ենք կիսել այն հպարտությունը, որը դուք բոլորդ ունեք Ձեր երկրի նկատմամբ»,- ասել է Բրունո Լերուն:

Բրունո Լերուն կարևորել է այն համագործակցությունը, որն առկա է ՀՅԴ կուսակցության հետ և նշել, որ միշտ պետք է տարբերություն դնել այն երկրների միջև, ովքեր հարգում են ժողովրդավարությունն ու խաղաղությունը և այն երկրի միջև, որոնք ոտնահարում են ժողովրդավարությունն ու խաղաղությունը:

«Պետք է այնպես անել, որ ստատուս քվոն փոխվի դեպի խաղաղություն, և դա է պատճառը, որ մենք եկանք այստեղ, որպեսզի տեղում հասկանանք և քննարկենք իրավիճակը»:

Արցախի երիտասարդական կառույցների ներկայացուցիչները ուղղել են իրենց հարցադրումները:

Պատասխանելով այն հարցին, թե երբ Ֆրանսիան կճանաչի ԼՂՀ-ն, Բրունո Լերուն պատասխանեց, որ ԱՄՆ, Ռուսաստանը, Ֆրանսիան և Հայաստանը միասին պետք է գան այդ հայտարարին:

aparaj.am