- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Հրաժեշտի փոխարեն

FotorCreated [1]Հակառակորդի կողմից ձեռնարկված գործողության հետեւանքով սեպտեմբերի 4-ին, ժամը 17:00-ի սահմաններում մարտական խնդիր կատարելու ժամանակ զոհվել են պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայողներ Մարատ Ռուդոլֆի Խաչանյանը և Արման Վաչագանի Ստեփանյանը:

Արման Ստեփանյանը ՀՅ Դաշնակցության գաղափարի նվիրյալ ու ազնիվ երիտասարդ էր, բոլորիս կողմից սիրված ու հարգված: Ծնվել է 1981 թվականի նոյեմբերի 7-ին: Ամուսնացած է, երեք զավակների հայր է: Միշտ երգն ու ժպիտը շուրթերին այս երիտասարդն այդպիսին էլ կմնա բոլորիս հիշողություններում՝ որպես առաքինի ու նվիրյալ դաշնակցականի կերպար…

ՀՅ Դաշնակցության Արցախի կառույցն իր խորին վշտակցությունն է հայտնում ընկերոջ ընտանիքին ու հարազատներին…

Փառք ու պատիվ…