- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Արցախի անկախությունը երբեք չի բանակցվի

FotorCreated [1]ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը այցելել է Արգենտինա, Ուրուգվայ եւ Բրազիլիա:

Աղվան Վարդանյանը Սեպտեմբերի 8-ին ելույթ է ունեցել Բուենոս Այրեսում Արցախի Հանրապետության անկախության տոնակատարության ժամանակ:

«Ադրբեջանը ձախողվել է փորձելով խեղդել Արցախի ժողովրդի ազատության ցանկությունը : Արցախի անկախությունը ձեռք է բերվել մեր հերոսների արյան միջոցով եւ այն երբեք չի դառնա բանակցությունների առարկա» – արգենտինահայ համայնքում իր ելույթի ժամանակ ընդգծել է Ա Վարդանյան:

«ԵԱՀԿ Մինսկի խումբը տարիներ շարունակ փորձել է գտնել հակամարտության խաղաղ լուծումը մինչդեռ Ադրբեջանը շարունակում է խուսափել դրանից», – ավելացրել է նա, եւ կոչ արել «բոլոր ջանքերը, պետք է ուղղել Լեռնային Ղարաբաղի ազատ եւ անկախ հանրապետությունում:ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը:

Նախօրեին` սեպտեմբերի 7-ին, նա հանդիպումներ է ունեցել Ուրուգվայում:

prensaarmenia.com.ar

prensaarmenia.com.ar