- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

ՀՅԴ կոմից սատարված 40անձանցից 32-ը ընտրվել են ՏԻՄ ընտրություններին

FotorCreated [1]Սեպտեմբերի 13-ին ԼՂՀ-ում ընտրել են տեղական ինքնակառավարման մարմիններ: ԼՂՀ ԿԸՀ-ն արդեն ներկայացրել է Ստեփանակերտում, շրջկենտրոններում եւ համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները:

ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, գրասենյակի պատասխանատու Արա Պուլուզյանի խոսքերով՝ ՀՅԴ-ի շրջանային կառույցները սատարեցին համայնքի ղեկավարների եւ ավագանու պաշտոններում մոտավորապես 40 անձանց, որից 32 հոգի ընտրվել են:

«Դաշնակցությունը միշտ էլ կարեւորել է տեղական ինքնակառավարման մարմինների տեղն ու գործունեությունը երկրի կառավարման համակարգում: Դժբախտաբար, վերջին տարիներին նվազել է տեղական ինքնակառավարաման մարմինների կարեւորությունը, որի պատճառը երկրի կառավարման համակարգի գերկենտրոնացվածությունն է»,- նշեց Արա Պուլուզյանը:

Նա նաեւ նշեց, որ Դաշնակցության մարմինները երկու ամիս առաջ են սկսել աշխատանքները: Յուրաքանչյուր շրջանի պատասխանատու մարմին ճշտեց իր շրջանում հարմար թեկնածուների ցուցակը, որն իր մեջ էր ներառում թե կուսակցական, թե համակիր անհատներ:

Արա Պուլուզյանի խոսքերով այս ամենով հանդերձ ՏԻՄ ընտրություններն ունեցան իրենց քաղաքական նշանակությունը Ղարաբաղյան հարցում:

«Կարեւոր է, որ այս համատեքստում վերջին օրերին Արցախ ժամանաց ինչպես Եվրոպացի պատգամավորները այնպես էլ ԱՄՆ-ն պետական մակարդակով հաստատեցին ընտրություններ անցակցնելու լեգիտիմությունը»:

aparaj.am