- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Հալեպում զոհերի թիվն աճում է

FotorCreated [1]Հալեպի բնակելի թաղամասերում երեկ տեղի ունեցած հրթիռակոծության զոհերի թիվն աճում է։ «Սանա» պետական լրատվական գործակալության համաձայն, զոհվել է առնվազն 20 մարդ, ավելի քան 100-ը վիրավորվել են։

Հալեպի Գանձասար թերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանն «Ազատությանը» հեռախոսով փոխանցեց, որ տուժածների մեջ հայեր չկան։ Հրթիռակոծվել են հայկական թաղամասերից մոտ 10 կիլոմետր հեռու գտնվող բնակավայրերը։ Ըստ Պողիկյանի, իրավիճակը խիստ լարված է: «Ավելի քան 100 հրթիռ ընկած է մեկ օրվա մեջ»,-մանրամասնեց նա:

Սիրիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված հալեպահայերը շունչները պահած հետևում են իրենցից 800 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Հալեպում ընթացող բախումներին։ Նազարեթ Արոյանը փորձում է զանգահարել Հալեպ, բայց ապարդյուն՝ վատ կապի պատճառով հազվադեպ են կարողանում լսել Հալեպում մնացած հարազատի ձայնը:

Երեկ Նազարեթին, այնուամենայնիվ, հաջողվել է խոսել պատերազմի մեջ կյանքը շարունակող հարազատների հետ։ Հիվանդանոցում աշխատող քույրը մանրամասներ է պատմել երեկվա դեպքերի մասին․ «ասել է, որ բոլորին օգնությունը չէին հասցնում, մեծամասնությունը երեխաներ էին, կտոր կտոր են եղել»:

Ազատության հետ զրույցում Զարմիկ Պողիկյանը նշեց, որ Հալեպի խմելու ջրի կայանքը դեռևս գտնվում է զինյալների հսկողությնա տակ, ինչն առանց այդ էլ պարբեարկան հրթիռակոծությունների տակ ապրող բնակչության կյանքը էլ ավելի է բարդացնում։

azatutyun.am