- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Անդրադարձ անճշտություններին

axvan [1]Խորհդարանում ՀՅԴ խբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման ժամանակ ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանից հետաքրքրվեց նախագծի 89-րդ հոդվածում տեղ գտած որոշակի անճշտությունների մասին:

Վարդանյանի խոսքով` չորրորդ կետով ասվում է նոր դաշինքների ձևավորման մասին, բայց քարտուղարությանը տրված վերջնական տարբերակում բացատրությունը չկա, որևէ հղում չկա` ինչպես է անցնում երկրոդ փուլը:

Վարդանյանն անդրադարձավ նաև 104-րդ հոդվածում տեղ գտած որոշակի թերի ընկալումներին: «Ազգային ժողովի խորհրդի մասին որեէ կոնկրետ անելիք ձևակերպված չէ: Պետք է որոշակի գործառույթներ ձևակերպել»,- ասաց Վարդանյանը:

Նրա հարցադրումներին ի պատասխան` Պողոսյանը նշեց.

«Նախ ասեմ, որ բոլոր մանրամասները պետք է կարգավորվեն ընտրական օրենսգրքով: Ձեր տրամադրության տակ եղած սահմադրության նախագծի 89-րդ հոդվածում իսկապես երկրորդ փուլի, դաշինքների ձևավորման, թույլատրելիության հարցերն իսկապես կարգավորված չեն, դա պայմանավորված է նրանով, որ մենք երկրորդ փուլը վերջնական համաձայնությունների արդյունքում որպես ֆակուլտատիվ երկրորդ փուլ ենք նախատեսել, բնականաբար, երբ ընտրական օրենսգիրքը կարգավորի, անդրադարձ կլինի այդ հատվածին»:

Պողոսյանը նշեց նաև, որ սահմանադրական հանձնաժողովն ուշադիր կքննարկի նաև հնարավոր առաջարկները, որպեսզի հենց սահմանադրության տեքստում երկրորդ փուլի անցկացման պարագայում որոշակի կոնկրետություն կլինի:

«Այն ընտրական համակարգը, որ առաջարկվում էր սահմանել սահմանդրական հանձնաժողովի կողմից, պաշտոնապես մինչ այժմ էլ անփոփոխ է: Հանրապետության նախագահին ներկայացրած նախագծում այդ դրույթը պարունակում է և այդ դրույթի անհրաժեշտությունը կարող է լինել նաև սահմանադրական համակարգում ամրագրելու համար»,- ասաց Պողոսյանը և հավելեց.

«Ինչ վերաբերում է ԱԺ խորհրդի ֆունկցիաներին, ապա ասեմ, որ ճիշտ եք նկատել, որ այնտեղ ֆունկցիաները սահմանված չեն: Եթե լինեն համապատասխան առաջարկություններ, կարծում եմ, որ դա կլինի ամենաողջամիտ տարբերակը, որպեսզի մենք գոնե ամենաընդհանուր գծերով մի հիմնական գործառույթ ամրագրենք»:

yerkir.am