- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Իտալիայի Պիեմոնտե նահանգի Իվրեայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

FotorCreated [1]Իտալիայի Պիեմոնտե (Piemonte) նահանգի Իվրեայի (Ivrea) քաղաքային խորհուրդը հոկտեմբերի 12-ին կայացած նիստում միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից, հայտարարությունում նշվում է, որ, ճանաչելով պատմական ճշմարտությունը, քաղաքային խորհուրդն իր զորակցությունն է հայտնում հայ ժողովրդին և նրա անքակտելի իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերին:

Նիստի պատվավոր հյուրերն են եղել հայ գրող և ռեժիսոր Վազգեն Բերբերյանը և Իվրեայի Իտալական պարտիզանների ազգային ասոցիացիայի (ANPI) ներկայացուցիչները:

Քաղաքային խորհուրդը հույս է հայտնել, որ Եվրոպական խորհրդարանը քայլեր կձեռնարկի՝ Եվրամիության անդամակցության թեկնածու Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու ուղղությամբ: