ԵՏՄ-ն համաշխարհային տնտեսական կենտրոններից մեկն է դառնալու

FotorCreatedԵվրասիական տնտեսական միությունը համաշխարհային տնտեսական կենտրոններից մեկն է դառնալու։ Այս մասին «Ռուսաստան եւ Հայաստան. ինտեգրման նոր դրայվերներ» թեմայով Առաջին երիտասարդական տնտեսական համաժողովի ժամանակ ասել է ԵՏՀ Կոլեգիայի անդամ, նախարար Արա Նռանյանը։

«ԵՏՄ-ն աշխարհի ամենահարուստ տարածաշրջանն է ոչ միայն բնական պաշարների տեսանկյունից, այլ նաեւ գիտական եւ մարդկային ներուժի առումով։ Համակարգված արդյունաբերական եւ ագրոարդյունաբերական քաղաքականության ու համագործակցության հիմքի վրա ԵՏՄ-ն օբյեկտիվորեն կհասնի աշխատանքի որոշակի բաժանման։ Դա իր հերթին կբարձրացնի համաշխարհային շուկայում մեր ոլորտների եւ ձեռնարկությունների մրցունակությունը»,- վստահեցրել է Նռանյանը։

Նա նշել է, որ ԵՏՄ-ում Հայաստանի անդամակցությունը ձեւավորել է նոր աշխարհաքաղաքական իրողություն եւ հարավային ուղղությամբ առաջընթացի հնարավորություն։ Միությունը հավակնում է Մերձավոր եւ Միջի Արեւելքի, Հարավարեւելյան Ասիայի շուկաներում լուրջ խաղացող դառնալ։ Արդեն այսօր ԵՏՄ-ում ինտենսիվ նախապատրաստական աշխատանք է տարվում Իրանի, Եգիպտոսի, Իսրայելի հետ ավելի սերտ առեւտրային եւ տնտեսական հարաբերություններ կառուցելու համար։ Ընդ որում, ինչպես նշել է նախարարը, Իրանի հետ հարաբերություններում մենք չպետք է սահմանափակվենք միայն ազատ առեւտրի գոտի ստեղծելու համաձայնագրով։ «Դա պետք է լինի հարցերի մի ողջ համալիր, որը ներառում է նաեւ մի շարք խոշոր ներդրումային նախագծերի իրականացումը»,- ասել է Նռանյանը։

«Ռոսմոլոդյոժ» երիտասարդների գործերով դաշնային գործակալությունը։ Միջոցառման մասնակիցների շարքում են նաև Ռուսաստանի և Հայաստանի պետական մարմինների, գիտական շրջանակների ներկայացուցիչներ, մագիստրանտներ և ասպիրանտներ, երիտասարդ գիտնականներ, ձեռնարկատերեր, երիտասարդական միությունների ներկայացուցիչներ։

news.am

Տպել Տպել