Նոր Սահմանադրություն, նոր սկիզբ

Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը հրատարակել է ՀՀ Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեի իր «ԱՅՈ»-ն բացատրող բուկլետը, որտեղ ասված է.
YesBookletCover-1
Հայաստանում չես գտնի մարդ (մի քանիսին չհաշված), ով փոփոխություն չի ցանկանում ու չի պահանջում: Հ.Յ. Դաշնակցության համոզմամբ, փոփոխությունը պետք է լինի խորքային ու համակարգային: Հենց այդպիսին է կառավարման համակարգը արմատապես փոխելը` կիսանախագահականից անցում կատարելով խորհրդարանական համակարգի: Մի անձը մյուսով փոխարինելը ոչինչ չի տալու:

Սիրելի՛ հայրենակից, այս մի քանի էջում կփորձենք հանրամատչելի ներկայացնել այսօր գործող համակարգի բացերը և նոր Սահմանադրության առավելությունները:

Կարող ենք արձանագրել, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունների նախագծում ամրագրվել են Հ.Յ. Դաշնակցության հիմնական բոլոր մոտեցումները:

Ներկայացնելով սահմանադրական փոփոխությունների մի քանի հարցերի և լուծումների առնչությամբ մեր պատկերացումները` հույս ունենք, որ դրանք կօգնեն քեզ, հարգելի՛ ընտրող, մասնակցել 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեին և վճռական ԱՅՈ ասել նոր Սահմանադրությանը:

Սիրելի՛ հայրենակից,

Դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեի ժամանակ դու՛ ես որոշելու, թե ինչպիսի Հայաստանում ես ուզում ապրել:

Ներբեռնել ՀՅԴ բուկլետը PDF

Ներբեռնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը:

Տպել Տպել