- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը փոխելով ոչինչ չի փոխվի

FotorCreated [1]«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադարձ կատարելով ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի կողմից հակահայկական բանաձևի ընդունմանը և Հայաստանի պատվիրակության կատարած աշխատանքներին, ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը, նշեց, որ խնդիրը պատվիրակության կազմի հետ չէ կապված, նրանք բոլորն էլ առավելագույնս փորձել են ամեն հնարավոր բան անել. «Այն, որ Ադրբեջանի հետ կապված հարցերում ԵԽ-ն վերածվում է Միլլի մեջլիսի, սա պատվիրակության խնդիրը չէ»:Արմեն լռատվ [2]

Ա. Ռուստամյանի խոսքով՝ ակնհայտ է, որ Ադրբեջանը ուղղակի գնել է պատգամավորների մի զգալի հատված, և ունի լուրջ հենարան այնտեղ. «Եվրոպայի Խորհուրդը այս տարիների ընթացքում դեգրադացիայի է ենթարկվել նավթադոլարների ազդեցության տակ: Ես սա կարող եմ փաստել որպես պատվիրակության ամենահին անդամ: 16 տարի է՝ ես աշխատում եմ ԵԽ-ում, առաջին երկու տարիներին շատ հեշտությամբ հետ էին մղվում բոլոր նմանատիպ անհեթեթ հայտարարությունները, առաջարկները: Մոնիտորինգի հանձնաժողովում անգամ միայն ես եմ եղել, և դա կարողացել եմ անել: Հետո մարդիկ կամաց-կամաց սկսեցին աշխատել ոչ թե տեքստերը լավացնելու, Եվրոպային համահունչ դարձնելու ուղղությամբ, այլ պատգամավորների հետ: Իսկ պատգամավորները այս հարցերի մեջ չխորացող, բացարձակապես շահագրգռություն չունեցող անձնավորություններ են, հեշտությամբ տրվում են լոբբինգի գայթակղիչ մեթոդներին»:

Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ եթե Հայաստանը, անկախ ամեն ինչից, ժողովրդավարական գործընթացներում առաջամարտիկ լիներ, դա էապես կօգներ: «Մենք հաճախ օգտագործում ենք այն փաստը, որ հենց Ադրբեջանն է ժողովրդավարական առումով վատ վիճակում, և սա մեզ հնարավորություն է տալիս որոշ հակահայկական բանաձևեր դուրս մղել»:

«Գլխավոր պատճառը կայուն լոբբինգի ազդեցությամբ գործող մեծամասնության խնդիրն է, որն ապահովել է Ադրբեջանը»,- ընդգծեց Ա. Ռուստամյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

1in.am