- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Դեկտմբերի 6-ից հետո ժողովուրդը կհասկանա սահմանադրական փոփոխությունների դրական արդյունքը

FotorCreatedՀայ Յեղափոխական Դաշնակցույթուն կուսակցությունը սահմանադրական հանրաքվեի կեղծիքների վերաբերյալ ահազանգեր դեռ չի ստացել:

Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, 3/23 ընտատեղամասում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

«Կեղծիքների մասին ահազանգեր չկան դեռ, եթե լինեն, կամփոփենք, կհասկանանք: Բոլոր ահազանգերը, ինֆորմացիաները ստուգել է պետ, ID քարտերով քվեարկելու համակարգը որ մտցվեց, բնականաբար, հասկանալի է, որ որոշ դժգոհություններ կլինեն, չեմ բացառում: Վստահ եմ, որ ընտրակեղծիքների մասին մեր վտահված անձինք ժամանակին կահազանգեն»,-ասաց Արմեն Ռուստամանը՝ նշելով, որ այն մարդիկ, որոնք այժմ ահազանգում են ընտրակեղծիքների մասին, մինչեւ հանրաքվեն էլ էին նույն բանն ասում, քանի որ «այդ մարդկանց ընդհանրապես ձեռք չի տալիս, որ Սահմանադրությունը փոխվի»:

Արմեն Ռուստամյանը նշեց, որ այսօր ինքը քվեարկել է հանուն այն Հայաստանի, որի մասին բոլորը վաղուց երազել են:

«Մինչեւ հիմա կատարված սխալները ուղղելու հնարավորության համար եմ քվեարկել եւ որ իշխանությունն ու պետությունն այլեւս չնույնացվեն, վերանա իշխանության եւ ժողովրդի միջեւ տարանջատումը: Ես չեմ հասկանում այն մարդկանց, որոնք վաղուց երազում էին երկրի կառավարման համակարգը փոխել, հիմա դեմ են, դա իրենց խղճի վրա»,-ասաց Արմեն Ռուստամյանը՝ նշելով, որ դեկտմբերի 6-ից հետո ժողովուրդը կհասկանա սահմանադրական փոփոխությունների դրական արդյունքը:

news.am