[1]Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայ Դատի հանձնախմբի պատասխանատու Հակոբ Սեւանը, Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումն արդեն կախված կլինի այն հանգամանքից, թե քաղաքական ուժերն ինչ հարաբերակցությամբ ներկայացված կլինեն նոր խորհրդարանում:
«Վերջին քննարկումների ժամանակ մի շարք պատգամավորներ ի նպաստ Հայոց Ցեղասպանության ճանաչման արտահայտվեցին: Հույս ունենանք, որ վերընտրվելու պարագայում դրական տեղաշարժ կլինի ճանաչման ուղղությամբ»,- ասաց Հակոբ Սեւանը:
Իսրայելի Քնեսեթը այս տարվա հոկտեմբերի 15-ի ուշ երեկոյան հաստատել է խորհրդարանի ինքնարձակման եւ վաղաժամկետ ընտրությունների նշանակման մասին կառավարության ներկայացրած օրինագիծը:
Ինքնարձակմանը միաձայն հավանություն են տվել ներկա գտնվող բոլոր 100 խորհրդարանականները: Պատգամավորները հաստատել են Քնեսեթի նոր ընտրությունների անցկացման ամսաթիվը. դրանք կկայանան 2013 թվականի հունվարի 22-ին:
«Արմենպրես»