ՀՅԴ հիմնադրման 125-ամյակին նվիրված հերթական հոբելյանական միջոցառումն այսօր մեկնարկել է Եռաբլուր պանթեոնում:
Հարյուրավոր քաղաքացիներ մեկտեղվել էին հերոսական բարձրունքում։
Ներկա էին նաեւ Դաշնակցության ղեկավար մարմինների ներկայացուցիչներ:
Հայաստան ժամանած ՀՅԴ կառույցների պաշտոնական պատվիրակություններ՝ աշխարհի 30 երկրներից, ազատամարտիկներ եւ այլք։ Դաշնակցության երիտասարդական միության 125 անդամներ խորհրդանշական ֆլեշ մոբ կազմակերպեցին միջոցառման սկզբում:
Նրանք եռագույնով ու ՀՅԴ դրոշներով մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան հերոսամորտում իրենց կյանքը տված ազատամարտիկների հիշատակն ու շարժվեցին դեպի Անհայտ զինվորի հուշարձան, որտեղ արդեն որպես դրոշակակիր հետեւեցին իրենց ավագ ընկերների երդման արարողությանը:
Եռաբլուր պանթեոնից ՀՅԴ-ն՝ արդեն համալրված շարքերով, շարժվեց քաղաքային պանթեոն, որտեղ տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ եւ խնկարկման արարողությամբ հարգանքի տուրք մատուցվեց Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիրներից մեկի` Արամ Մանուկյանի, դաշնակցական ականավոր գործիչներ Հրայր Մարուխյանի, Խաժակ Տեր-Գրիգորյանի, Էդուարդ եւ Վահան Հովհաննիսյանների հիշատակին։
yerkirmedia.am