Հանրապետության հրապարակից մեկնարկեց Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության 125 ամյակին նվիրված քայլերթը դեպի Ազատության հրապարակ:
Երթի մասնակիցները շարժվեցին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենք, որտեղ տեղի է ունենալու կուսակցության 125 ամյակին նվիրված հանդիսություն:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի խոսքով՝ սա ևս մեկ անգամ առիթ է հասարակությանն իրենց շուրջ համախմբելու, ցույց տալու, որ Դաշնակցությունը կազմավորման օրվանից առ այսօրկա գործում է և շարունակելու է գործել այնքան ժամանակ՝ քանի դեռ չի իրականացել իր հիմնական նպատակը. Այն է՝ կերտել ազատ, անկախ, միացյալ Հայաստան:
yerkir.am [1]