- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի դիմումը ԵԽԽՎ-ին

FotorCreated
Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) հունվարի 12-ին, հաղորդագություն-նամակով, ահազանգ է հնչեցրել, առաջիկա օրերին, Եվրոպայի խորհրդի կողմից, Արցախի խնդրով ադրբեջանամետ բանաձևի քվեարկության հավանականության վերաբերյալ:

Ըստ CCAF-ի՝ եվրոպական այդ կառույցը թուրքական և ադրբեջանական լոբիի հզոր ազդեցության տակ է և, մարդու իրավունքները անտեսելով, նախընտրում է նավթն ու աշխարհառազմավարական շահերը::

Մուրադ Փափազյան

Մուրադ Փափազյան

Այս առթիվ CCAF-ի համանախագահներ Մուրադ Փափազյանը (ՀՅԴ Բյուրոյի անդամ) և Արա Թորանյանը նամակ են պատրաստել՝ուղղված եվրոպացի բոլոր պատգամավորներին

Արա Թորանյան

Արա Թորանյան

Նամակում ասվում է, որ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)հունվարի 26-ի նիստի օրակարգում ընդգրկված է բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի՝ բացահայտորեն կողմնակալ բանաձևի քննարկումը, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի իրավիճակին: Ըստ CCAF-ի եթե այդ բանաձևն ընդունվի, մի կողմից լրջորեն կվտանգվեն հակամարտության լուծման հնարավորությունները մյուս կողմից, հարցականի տակ կդրվի անաչառության հարցը եվրոպական այս կառույցի, որի պարտականությունն է պաշտպանել և տարածել ժողովրդավարական արժեքները:

Մարդու իրավունքների ոտնահարման և շրջանի խաղաղությանը սպառնացողԱդրբեջանի և Թուրքիայի քաղաքականության տարբեր դրսեւորումների թվարկումից հետո, նշվում է, որ այս մտահոգությունները, արտահայտված չեն, Ուոլթերի բանաձևում, որը զլացել է գոնե մեկ անգամ հիշատակել «ինքնավարության իրավունքը»:

CCAF-ի համանախագահները եվրոպացի պատգամավորներին հիշեցրել են նաև, որ Ուոլթերը Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Ադրբեջանի հետ բարեկամության խմբի անդամ է եղել, ինչպես և Անկարայի կողմից, անցյալ մայիսին նրան շնորհվել է Թուրքիայի քաղաքացիություն:

Նամակի վերջում կոչ է արվում Եվրախորհրդի բոլոր պատգամավորներին, զերծ մնալ նման մի խաղից, որը որքան գռեհիկ, նույնքան էլ անբարո է:

1in.am